Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ, խուլիգանության մեջ մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, երեկ հայտարարել է բուժծառայությունից հրաժարվելու եւ սեպտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլի դիմելու մասին: «Ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից, ՀԱԿ անդամներից եւ ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ովքեր հաշվի առնելով իմ առողջական վիճակը՝ հորդորել էին չդիմել բողոքի այս ծայրահեղ միջոցին»,- ասված է Տ. Առաքելյանի հայտարարության մեջ: Վերջինս սրանով իր բողոքն է հայտնում իրեն ապօրինաբար եւ անհիմն կալանավորելու դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել