Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԱԴԻՈ ՀԱՅԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Սեպտեմբեր 05,2009 00:00

Օրեր առաջ «Ռադիո Հայ» ռադիոկայանը քաղաքացիական հայցով դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, ուր խնդրել էր պարտադրել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանին՝ ներողություն խնդրել ռադիոկայանից՝ նրա գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարություն անելու համար: Բանն այն է, որ Ստեփան Սաֆարյանը մեղադրել էր «Ռադիո Հային»՝ նախագահականից իջեցված պատվեր կատարելու մեջ: Ռադիոընկերությունն էլ, արձանագրելով, որ այդ հայտարարությամբ վարկաբեկվել է երկար տարիների ընթացքում վաստակած իր համբավը, դիմել է դատարան՝ պահանջելով հերքել լուրը: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Գայանե Մազմանյանի, հայցադիմումը ընդունել է վարույթ: Դատական դռնբաց նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել