Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԵՆ ՄԵԿՆԻ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"«Եվրատեսիլ-2009»-ի մասնակիցներ Ինգա եւ Անուշ Արշակյանների՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել են «Շարմ» ընկերությունում: «Մենք թուրքական կողմից հրավեր չենք ստացել եւ այս պահին չենք քննարկում Թուրքիա այցելելու հնարավորությունը»,- նշել է «Շարմ» ընկերության PR-մենեջեր Աննա Ավանեսյանը: Նա տարակուսանք է հայտնել հայկական, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումների առնչությամբ, որոնց համաձայն, Ինգա եւ Անուշ Արշակյաններն ընդունել են հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ելույթ ունենալու՝ երգչուհի Հադիսեի հրավերը: «Անհասկանալի է, թե որտեղից են այդ լուրերը, չէ՞ որ, բացի «Շարմ» ընկերությունից, ոչ ոք չի կարող հաստատել այդ տեղեկատվությունը»,- ընդգծել է Ա. Ավանեսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել