Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՔՆԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ՍԵՂԱՆԻՆ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"Ֆրանսիայի կողմից հանդես եկող գրոսմայստեր, ռուսական ծագում ունեցող շախմատիստ Վլադիսլավ Տկաչեւը հնդկական Կալկաթա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի պարտիաներից մեկի ժամանակ 11-ից ավելի քայլ անել չի կարողացել: «Նա նախընտրել է լավ խմելն ու առողջ քունը»,- փոխանցում է newsru.com-ը: Տկաչեւը հնդիկ շախմատիստ Պրավին Կումարի հետ խաղացել է այնպիսի վիճակում, որ հազիվ է կարողացել նստել աթոռին, իսկ պարտիայի մեկնարկից որոշ ժամանակ հետո գլուխը դրել է սեղանին եւ քնել: Աղբյուրի փոխանցմամբ, խաղի մեկնարկի ժամանակ շախմատիստը ամբողջովին սթափ է թվացել, եւ նրա կեցվածքը կազմակերպիչների մոտ որեւէ կասկած չի հարուցել: Խմածության առաջին նշանները հայտնվել են միայն խաղի 10-15-րդ րոպեներին: Հաջորդ օրը հնդկական թերթերում հայտնվել են մրցաշարի կազմակերպիչների կողմից՝ համաշխարհային վարկանիշով 58-րդը համարվող շախմատիստին արթնացնելու անհաջող փորձերի լուսանկարները: Գրոսմայստերը արդյունքում տեխնիկական պարտություն է կրել, քանի որ նա չի կարողացել իր քայլը ավարտել սահմանված 1,5 ժամում: Տկաչեւը նկատողություն է ստացել, բայց չի որակազրկվել ու կշարունակի մասնակցել մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել