Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՆԱՏՕ-Ն

Սեպտեմբեր 05,2009 00:00

Երեկ ուժեղ պայթյուն է եղել Աֆղանստանի հյուսիսում, Կունդուզ գավառում: Կան սպանվածներ եւ վիրավորներ: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է գավառի նահանգապետ Մոհամմադ Օմարը: Նախնական տվյալներով, պայթեցվել է բենզինով լի բեռնավագոն: Տեղական իշխանությունների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի ուժերը ինքնաթիռներից հարվածներ են հասցրել թալիբան խմբավորումների ուղղությամբ: Ավելի ուշ ՆԱՏՕ-ն ստանձնել է այդ պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտարարություն է արել ալյանսի ներկայացուցիչ, կապիտան Ջոն Սթոքը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք հարվածել են թալիբների խմբավորումներին, որոնք փորձել են գողանալ բեռնավագոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել