Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ դատախազությունը ընդդեմ կապի նախարարության

Սեպտեմբեր 05,2009 00:00

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը անօրինական է ճանաչել ՌԴ կապի նախարարության պահանջի մի շարք դրույթներ՝ ցանցի եւ փոստային կապի միջոցների նկատմամբ օպերատիվ-հետախուզական նպատակներով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

«Արձանագրվել է, որ նշված պահանջների առանձին դրույթներ չեն համապատասխանում ՌԴ Սահմանադրությանը, որով երաշխավորվում է քաղաքացու թղթակցությունների, փոստի, հեռագրային եւ այլ հաղորդակցությունների գաղտնիության իրավունքը, եւ Ռուսաստանի կապի նախարարության պահանջները գերազանցում են օրենքով նրան վերապահված լիազորությունները»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, հինգշաբթի օրը այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան: ՌԴ կապի նախարարության կողմից ցանցերին եւ փոստային կապի միջոցներին ուղղված պահանջը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման վերաբերյալ, հաստատվել էր կապի նախարարության եւ զանգվածային հեռահաղորդակցության նախարարության հրամանով՝ դեռ 2009 թվականի մայիսի 19-ին, ըստ որի, այդ հրամանը ուժի մեջ էր մտնելու հուլիսի 21-ին: Այդ որոշման անընդունելի լինելու մասին բազմաթիվ անգամ հրապարակումներ էին եղել եւ ռուսական ԶԼՄ-ներում, դրա մասին բարձրաձայնել էին նաեւ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարն ու այդ երկրի հասարակական պալատի ներկայացուցիչները:

«Այս մի հարցում ՌԴ գլխավոր դատախազությունն ու իրավապաշտպանները համերաշխ են եղել»,- արձանագրել է «Ինտերֆաքսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել