Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեան անհանգստացրել է միջազգային հանրությանը

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"Հյուսիսային Կորեան հինգշաբթի հաղորդել է, թե գործնականում մշակել է միջուկային զենքի արտադրության երկրորդ ձեւը: Այս նորությունը փորձագետները գնահատել են որպես մարտավարական քայլ, որը նպատակ ունի այդ երկրի եւ միջազգային հանրության միջեւ առկա հակասությունները մասնակիորեն հարթելու տապալված փորձերից հետո ուժեղացնել ճնշումը միջազգային հանրության վրա:

«Ուրանի փորձարարական հարստացումը հաջողությամբ անցել է ավարտական փուլ»,- այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Հյուսիսային Կորեայի հղած նամակում, փոխանցում է «Ռոյթրզ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվական գործակալություններին: ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկիր ԱՄՆ-ն հաստատել է, որ ստացել են Հյուսիսային Կորեայի Ժողովրդական Հանրապետության նամակը եւ այն ուղարկել են ԱԽ մյուս անդամներին: Փխենյանի հետ հարաբերությունների պատասխանատու, ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորտը այդ տեղեկությունը գնահատել է որպես «անհանգստացնող»: «Ես կարծում եմ, որ սա եւս մեկ հաստատումն է առ այն, որ անհրաժեշտ է ընտրել համագործակցված մոտեցումներ՝ Կորեական թերակղզու հարաբերականորեն ամբողջական եւ վերահսկելի դենուկլերացիայի համար»,- ասել է Բոսուորտը՝ չին գործընկերների հետ հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է Փխենյանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորությունը: Վաշինգտոնում մտահոգված են, որ Փխենյանը պլուտոնի բավարար պաշարներ ունի 6-8 միջուկային ռումբ արտադրելու համար: Հյուսիսային Կորեան իր հերթին պնդում է, որ իր վերջին քայլերը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների խստացման պատասխանն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել