Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԱՐԿ ՏԱՆՔ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 05,2009 00:00

Շուկայի նոր պահանջներից ելնելով՝ բարելավվելու եւ փոփոխվելու է միջին եւ նախամասնագիտական կրթությամբ իրականացվող մասնագիտությունների ցանկը:

Երեկ կայացած ասուլիսում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց, որ նույնիսկ եթե մասնագիտության անվանումը նույնն է մնացել, ապա տնտեսության զարգացվածության մակարդակը հանգեցրել է նրան, որ ներքին բովանդակային նկարագրությունն ու պահանջներն ամբողջովին փոխվում են: Եվրամիություն-Հայաստան ընդհանուր համագործակցության ծրագրի շրջանակներում, 3 տարիների ընթացքում կրթության եւ գիտության նախարարությանը, որպես պետբյուջեի աջակցություն, տրամադրվել է 15 մլն եվրո դրամաշնորհ: Ինչպես նշեց պարոն Ավետիսյանը, այս ծրագրի շրջանակներում տրամադրված գումարը ծախսվել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգման, տեխնիկայի, սարքավորումների ձեռքբերման, լաբորատորիաների ստեղծման ու այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացման վրա: Այսօր ՀՀ-ում գործում է ընդհանուր հաշվով 110 միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություն, որտեղ 34 000 ուսանող ձեռք է բերում 140 մասնագիտություն, որոնցից 54-ը ուսուցանվելու են նոր չափորոշիչներով: Ի դեպ, նախորդ տարի միջին մասնագիտական հաստատություններ է ընդունվել 5000 ուսանող, իսկ այս տարի՝ նախորդի համեմատությամբ, արդեն իսկ գրեթե կրկնակի շատացել են ուսանողները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել