Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունը դուրս է գալիս ճգնաժամից

Սեպտեմբեր 05,2009 00:00

Ճգնաժամի հետեւանքով 50%-ից ավելի անկում ունեցած շինարարական հատվածում՝ վերջին ամիսներին արդեն աճ է գրանցվում:

Երեկ ասուլիսում այս կարծիքն է հայտնել վարչապետի խորհրդական Դավիթ Հարությունյանը: Ըստ պարոն Հարությունյանի, շինարարության տեմպերի աճին նպաստել է կառուցապատողներին տրված բյուջետային երաշխիքները: Նրա խոսքերով, վերջին 6-8 տարում շինարարական ոլորտի տարեկան միջին աճը կազմել է մոտ 25%, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ բանկեր դադարեցրել են ոլորտի վարկավորումը՝ այն համարելով ռիսկային, ինչի արդյունքում էլ շինարարական տասնյակ նախագծեր մնացել են անավարտ: Դ. Հարությունյանը հայտարարել է նաեւ, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը եւ պատրաստակամ է 20 մլրդ դրամի պետական երաշխիքներ տրամադրել այն կառուցապատողներին, որոնց կառուցած շինությունները ավարտված են գոնե 50%-ով: Սակայն նա նշել է, որ այդ կառուցապատողները պետք է նաեւ կառավարությանը ներկայացնեն առեւտրային այս կամ այն բանկի համաձայնությունը՝ բյուջետային երաշխիքի առկայության դեպքում վարկավորելու մասին:

Անդրադառնալով հիփոթեքային վարկավորմանը, վարչապետի օգնականը տեղեկացրել է, որ նորաստեղծ «Ազգային հիփոթեքային հիմնադրամը» արդեն վերաֆինանսավորել է 150 մլն դրամ ընդհանուր ծավալով վարկեր, իսկ ընթացիկ ամսում նախատեսվում է վերաֆինանսավորման ծավալը կրկնապատկել: Ըստ Դ. Հարությունյանի, այսօր անշարժ գույքի շուկայում գները բավականին կայունացել են, իսկ գործարքների թիվն էլ ավելացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել