Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԵՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 05,2009 00:00

«Ես շատ կոշտ դրսեւորումներ ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգերին՝ ոչ անձին եւ, ավելի պարզ ասեմ, ես երբեք չեմ թողնի, որ մի երիտասարդ հանրապետական անպատվի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է: Շատ էլ, որ սկզբունքային տեսակետից հակառակորդներ ենք: Նույնիսկ ես էդ իրավունքը չունեմ միչեւ վերջ քննադատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, ուր մնաց ՀԱԿ կառույցներում գտնվող քաղաքական ուժը, որին ճանապարհ է հարթել Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանկարծ խոսի եւ հասարակության համար որպես հերոս հառնի, որովհետեւ ինքը հակասում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ջուր է: Հասարակությունից պետք է հեռացնել նմաններին: Ընդհանրապես, ես ասել եմ, որ մոլախոտերն էլ իրենց դերակատարությունն ունեն, բայց ամեն գարուն գյուղացին այդ մոլախոտերը պոկում է, եւ հաջորդ աշուն դրանք նորից են դուրս գալիս»,- երեկ մամուլի ասուլիսում, ժխտելով ՀԱԿ-ի հետ համագործակցելու հավանականությունը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ձեռքի հետ էլ որոշեց «պաշտպանել» առաջին նախագահին ՀԱԿ-ի անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանից, ով մի քանի օր առաջ հայ-թուրքական արձանագրությունների առիթով քննադատել էր ՀԱԿ-ի տարածած մեղմ հայտարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել