Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԿԱՐԾ ԿՈՆԳՐԵՍԸ

Սեպտեմբեր 05,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների, այդ թվում՝ Կոնգրեսի հայտարարության վերաբերյալ ՀԱԿ-ում առկա տարակարծություններին՝ ասել է. «Կոնգրեսը բազմակարծ միավորում է, եւ դա մեր առավելությունն է: Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները Կոնգրեսին միացել են հստակ խնդիրների շուրջ, որոնք ամրագրված են ՀԱԿ-ի հռչակագրում, եւ այդ նպատակների շուրջ մենք այսօր էլ միակամ ենք, վաղն էլ ենք միակամ լինելու: Իսկ տարբեր հարցերում քաղաքական ուժերը կարող են լինել ինքնուրույն եւ ունենալ իրենց սեփական կարծիքը, ինչը միայն ողջունելի է»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի արած հայտարարության՝ Կոնգրեսը ներկայացնող մյուս ուժերի հետ համաձայնեցված լինելուն, ապա Մուսինյանը հավելել է, թե հայտարարությունը եղել է խորհրդակցությունների արդյունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել