Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 05,2009 00:00

Երեկ ԵՊՀ մոտ երկու տասնյակ դասախոսներ դիմել են ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: «Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին»,- news.am-ի մատուցմամբ՝ նշել են դասախոսները՝ միաժամանակ պահանջելով նաեւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար: «Հայաստանի եւ Արցախի համար բախտորոշ արտաքին քաղաքական գործընթացների ներկա ժամանակաշրջանում հատկապես հրատապ է երկրում հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել