Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «10»-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 05,2009 00:00

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հոբելյանական «10»-րդ խորհրդակցությունը:

Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Հայաստանի հատուկ ծառայությունների պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գ. Գ. Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից-երկրների հատուկ ծառայությունների փոխհամագործակցության հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել