Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"

Երեկ երեկոյան, ժ. 20:30-ի սահմաններում, ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նույն օրը, ավելի վաղ
ՔԿՀ-ից նրան տեղափոխել էին «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղից էլ նա ազատ է արձակվել: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի ասելով, ՀՔԾ-ն երեկ քննել է Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը, եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորը ինքնակամ է ներկայացել, նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ ինչպես երեք այլ պատգամավորների, նաեւ Սուքիասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնությունը տվել էր ՀՀ ԱԺ-ն՝ դեռ անցյալ տարվա մարտի 4-ին: Պատգամավորը մարտիմեկյան դեպքերից հետո ընդհատակում էր 18 ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել