Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածի տա՞կ է երեխայի հայրության փաստը…

Սեպտեմբեր 04,2009 00:00

Հայրությունը բավական կարեւոր իրավաբանական ինստիտուտ է

Սովորաբար երեխայի ծնվելուց հետո՝ ամուսնության մեջ գտնվող ամուսինը համարվում է երեխայի հայրը: Որպես կանոն, ամուսնացած ծնողներից ծնված երեխաներն են օրինական համարվում եւ համապատասխանաբար կարող են սոցիալական կարգավիճակ եւ գույք ժառանգել: Սա հատկապես շատ կարեւոր է թագավորական դինաստիաների համար: Իսկ որպես օրինակ կարելի է նշել 7-րդ դարում ապրած իրանական Սասանյան դինաստիայի ներկայացուցիչ Խոսրով 2-րդ Փարվիզ շահի օրինակը: Նա ամուսնացել էր արաբական շեյխի աղջկա հետ, որպեսզի ագրեսիվ հարեւանների հետ կարողանա խաղաղություն հաստատել: Սակայն կինը պալատականներից մեկի հետ նրան դավաճանում է եւ որդի ունենում, որին Խոսրովը չէր ուզում ճանաչել: Կատաղած շահը հրամայում է կնոջը մահապատժի ենթարկել ու արաբների հետ պայմանագիրը չեղյալ է համարում: Դրա արդյունքում պատերազմ է սկսվում, եւ Սասանյան պետությունը կործանվում է:

Հետաքրքիր է նաեւ անգլիական թագավոր Հենրիխ VIII-ի ճակատագիրը: Քանի որ նա սառել էր իր առաջին կնոջից՝ Եկատերինա Արագոնացուց, կասկածում էր, որ իր դստեր՝ Մարիայի հայրն ինքն է: Թագավորը չէր ուզում, որ կնոջից հետո թագն իր աղջիկը ժառանգի, բայց Հռոմի պապն էլ ամուսնալուծվելու համաձայնություն չէր տալիս: Հենրիխն էլ հարցին հետաքրքիր լուծում է տալիս: Հավաքում է պառլամենտը, որն էլ հատուկ որոշումով անգլիական եկեղեցուն ազատում է Վատիկանի ենթակայությունից եւ թագավորին եկեղեցու գլուխ է կանգնեցնում: Դրանից հետո Հենրիխը բաժանվում է եւ ամուսնանում Աննա Բոլեյնի հետ: Վերջինս աղջիկ է ունենում, չնայած թագավորը տղա էր ուզում: Հենրիխը կատաղում է եւ հայտարարում, որ կինն իրեն հավատարիմ չէ: Հնարավոր է, որ նա հիմքեր ուներ: Որպես հավանական սիրեկաններ, տալիս էին նաեւ պալատական երաժիշտ Սմիթսոնի անունը: Աննայի գլուխը կտրում են, իսկ աղջկան ապօրինի ծնունդ համարում: Հերթական կնոջը՝ 18-ամյա Եկատերինա Հովարդին նույնպես դավաճանության մեղադրանքով են մահապատժի ենթարկում եւ ժառանգորդ ծնել նա չի հասցնում: Ցավոք, այն ժամանակներում հայրությունը ճանաչելու գիտականորեն հիմնավորված մեթոդներ չկային, ինչն էլ Կապույտ Մորուքին թույլ էր տալիս անել այն ամենը, ինչ ուզում էր:

venera18plus.com-ը գրում է՝ հայրության վերաբերյալ հարցեր են ծագում այն դեպքերում, երբ բաժանելու բան կա, օրինակ, հաշիվ՝ բանկում, բիզնես, անշարժ գույք եւ այլն: Հայրության ճանաչման համար գիտական մեթոդների կիրառումը սկսվել է 20-րդ դարում. արյան հետազոտության արդյունքներն էին օգտագործվում, որոշվում էր արյան խումբը եւ ռեզուսը: Այս մեթոդի դեպքում սխալը բավական շատ է: 80-ական թթ. «Կենսաբանական հետք» անունը կրող հետազոտությունն է կիրառվում: Մեթոդը քրեաբանների կողմից է մշակվել՝ հանցագործների ինքնությունը ճանաչելու համար, բայց նույն հաջողությամբ կարելի է նաեւ հայրությունը ճանաչել: Դրանով որոշվում է մարդու գենոտիպը, որը մինչեւ մահ մնում է անփոփոխ: Ինչպես հայտնի է, գենոտիպի մի մասը ժառանգվում է հորից, մյուս մասը՝ մորից: Եթե ծնողների ԴՆԹ-ի հետազոտության ժամանակ ենթադրվող հոր եւ երեխայի միջեւ անհամապատասխանություն է նկատվում, դա խոսում է այն մասին, որ այդ տղամարդը երեխայի հայրը չէ: Հետազոտության համար անհրաժեշտ է երեք մարդու՝ հոր, մոր եւ երեխայի արյունը: Երեխայից կյանքի երկրորդ շաբաթից հետո են արյուն վերցնում: Բացասական արդյունքի դեպքում, եթե տղամարդը հայրը չէ, սխալը բացառվում է: Իսկ դրական արդյունքի դեպքում հայրության հավանականությունը կազմում է 99.7 % եւ ավելի: 100% արդյունք հնարավոր չէ թեկուզ այն պատճառով, որ մեկձվանի երկվորյակների ԴՆԹ-ն բացարձակ նույնն է: Նույն հաջողությամբ երեխայի ծնողը կարող է նաեւ ենթադրվող հոր երկվորյակը լինել, չէ որ փորձագետները չգիտեն, թե կա՞, արդյոք, նման եղբայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Իսկ ինչ արժե նման հետազոտությունը?

  2. Հասմիկ says:

    Եվ որտեղ կարող ենք դիմել նման հետազոտությունը անելու համար?

Պատասխանել