Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Շուրջ երկու տարի կառավարության շենքի առջեւ մարդիկ հավաքվում են արդարության պահանջով: Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանը պահանջում են պարզել իրենց որդու՝ Տիգրան Օհանջանյանի՝ բանակում երկու տարի առաջ չարագուշակ մահվան պատճառը: Պաշտոնական վարկածը էլեկտրահարումն է՝ 30 վոլտ հոսանքից: Կրկնակի փորձաքննության ժամանակ այլ բան է բացահայտվել: «Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ այդ հոսանքը բացարձակ չէր կարող էլեկտրահարել մեր որդուն»,- ասում էին նրանք: Ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են: «Մեր որդու ատամները թափված էին, բերանն արյունոտ, ականջը ուռած եւ այտերի վրա ակնհայտ էին հարվածների տեղերը»,- նշեց Ս. Օհանջանյանը:

Տավուշի մարզի բնակչուհի Սվետա Աթոյանն էլ մինչեւ հիմա փորձում է չորս տարի առաջ հղի աղջկա՝ Կարինե Աթոյանի մահվան պատճառ դարձած բժիշկներին պատասխանատվության ենթարկել: Դեպքը տեղի է ունեցել Բերդ քաղաքի հիվանդանոցում: «Ես պահանջում եմ ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական վնասի հատուցում, միակ ցանկությունս է գլխավոր բժշկին գոնե աշխատանքից ազատված տեսնել»,- ասաց նա: Անդրադառնալով նյութական վնասի հարցին, Ս. Աթոյանը հավելեց, որ գլխավոր բժիշկը անօրինական ձեւով իրեն առաջարկել էր 5 մլն դրամ կորստի փոխհատուցում, իսկ օրինական ճանապարհով՝ դատարանի վերջերս կայացրած որոշմամբ՝ չի վերադարձրել նույնիսկ 2,5 միլիոն դրամը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել