Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը:
Լավագույն տասնյակում նոր հավաքականներ չեն հայտնվել, բայց դրա փոխարեն երեք տեղափոխություն է կատարվել: Իտալիան շրջանցել է Գերմանիային, Խորվաթիան նույնպես մեկ աստիճան վեր է բարձրացել, իսկ Ֆրանսիան նահանջել է մեկ քայլ եւ եզրափակում է տասնյակը: Ահա, թե ինչ հերթականությամբ են դասավորվել աշխարհի 10 ուժեղագույն ազգային հավաքականները:
1 Բրազիլիա, 2. Իսպանիա, 3. Հոլանդիա, 4. Իտալիա, 5. Գերմանիա, 6. Ռուսաստան, 7. Անգլիա, 8. Արգենտինա, 9. Խորվաթիա, 10. Ֆրանսիա:
Հայաստանի ընտրանու նահանջը շարունակվում է: Նախորդ ամսվա համեմատ մեր ազգային հավաքականը դիրքերը զիջել է եւս երկու կետով՝ հայտնվելով 125-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի աշխարհի գավաթի 2010 թվականի խաղարկության ընտրական մրցաշարի մեր խմբում սա ամենացածր ցուցանիշն է: Մեր մրցակիցները (Իսպանիայի մասին վերեւում նշված է) զբաղեցնում են այսպիսի դիրքեր՝ 27. Թուրքիա, 46. Բոսնիա եւ Հերցեգովինա, 68. Բելգիա, 114. Էստոնիա: