Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիավոր-ոստիկանները

Սեպտեմբեր 04,2009 00:00

Քաղաքային ոստիկանությունը շրջում է ձիերով.եթե Հայաստանում այս միտքը կարող է տարօրինակ եւ անիրականանալի թվալ, ապա Ֆրանսիայում դա նորմալ երեւույթ է: Հաճախ կարելի է հանդիպել ձիավոր-ոստիկանների, որոնք հասարակական կարգ են պահպանում՝ առանց ավելորդ աղմուկի եւ քաղաքացիների հանդեպ կոպիտ վերաբերմունքի: Ձի հեծած ոստիկանները հատկապես ուրախացնում են երեխաներին: Օրինակ՝ երբ գտնվում էինք Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքում, ձիավոր-ոստիկաններին տեսնելով, երեխաներից մեկը բացականչեց. «Մամա, տես, նրանք քո պատմած հեքիաթի հերոսներն են»: Ցավոք, ոստիկանները Հայաստանում դեռ չեն դարձել հեքիաթի հերոսներ, ընդհակառակը, նրանք երբեմն «ջղայն ձյաձյա» բնորոշմանն են արժանանում երեխաների կողմից: Գուցե այդ բացը շտկելու համար մեր ոստիկաննե՞րն էլ սկսեն ձիերով ման գալ կամ պարզապես մի փոքր սիրալիր վարվեն քաղաքացիների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել