Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին կորուստը

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Միլանում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որի մեկնարկային երկու օրերը հաջող էին Հայաստանի ազգային հավաքականի համար: Այդ օրերին ռինգ մտած մեր չորս բռնցքամարտիկներն էլ հաղթահարել են առաջին արգելքը եւ նախապատրաստվում են իրենց երկրորդ մարտին: Երկրորդ օրը մեր հանրապետությունից ռինգ էր մտել Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը: Բայց քանի որ նրա մրցելույթը կայանալու էր Երեւանի ժամանակով մոտավորապես գիշերվա ժամը 1-ին, արդյունքին սպասել չէինք կարող:

Հրաչիկը, ինչպես նաեւ իրենից առաջ ռինգ մտած թիմակիցները, միավորների բացահայտ առավելությամբ՝ 11:1, պարտության է մատնել բուլղարացի Սեմեոն Բունարժիչին:

Այդուհանդերձ, Հայաստանի ազգային հավաքականը երեկ տվեց առաջին կորուստը: Առավոտյան մրցահերթում 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը, միավորների 4:10 հարաբերակցությամբ, զիջեց Ալբանիայի ներկայացուցիչ Ժերմիր Կուչիին եւ վերածվեց հանդիսականի: Երեկոյան 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը ուժերը չափելու էր վենեսուելացի Հեկտոր Մանզանիլլայի, իսկ ավելի ուշ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը՝ Սանդրո Դիրնֆելդի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել