Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տղաների վիճակն ավելի լավ է

Սեպտեմբեր 04,2009 00:00

Եվրոպայի պատանիների անհատական 19-րդ առաջնությունում շախմատիստները շարունակում են պայքարը տղաների եւ աղջիկների հինգ տարիքային խմբերում հաղթողներին որոշելու համար:

Երրորդ տուրից հետո համեմատաբար բարվոք են մեր տղաների դիրքերը: Ասվածն առաջին հերթին վերաբերում է 14 տարեկանների պայքարում հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորող Կարեն Գրիգորյանին: Նույնպիսի ցուցանիշ ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով չորրորդ տեղում է 16-ամյա Վահե Բաղդասարյանը:

Մյուս տարիքային խմբերում թեեւ չունենք առաջին հորիզոնական զբաղեցնողներ, սակայն երեք հոգի վերին հորիզոնականներում են եւ առաջատարներից ետ են մնում ընդամենը կես միավորով: Կարծում ենք՝ արժե նրանց անուններն էլ տալ:

12 տարեկաններ

Տիգրան Հարությունյան (8-րդ տեղ), Մանվել Պետրոսյան (18-րդ):

16 տարեկաններ

7. Ռոբերտ Աղասարյան:

Խոսելով մեր աղջիկների մասին՝ հարկադրված ենք առայժմ արձանագրել, որ լավագույն ցուցանիշն ունի 10 տարեկանների պայքարի մասնակից Միլենա Խորոտյանը, որը երկու միավորով 24-րդն է: Մյուսները տեղ են զբաղեցնում երրորդ տասնյակից ներքեւ:

Հուսանք, որ հաջորդ տուրերում նրանք կբարելավեն իրենց դիրքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել