Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Հայաստան՝ 3,5:0,5

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Չինաստանում մեկնարկած շախմատի աշխարհի կանանց երկրորդ թիմային առաջնության մեկնարկային օրը Հայաստան-Հնդկաստան հակամարտությունն ավարտվել է 2:2 հաշվով: Զույգեր կազմած մյուս երկրները խաղացել են այսպես. Լեհաստան-ԱՄՆ՝ 2,5:1,5, Վիետնամ-Վրաստան՝ 1,5:2,5, Չինաստան-2-Չինաստան-1՝ 1:3, Ուկրաինա-Ռուսաստան՝ 2:2:

Երեկ երկրորդ տուրում մեր աղջիկների մրցակիցը ԱՄՆ-ի ընտրանին էր: Ըստ խաղատախտակների, մեր շախմատիստուհիների մրցակիցներն էին. Իրինա Կրուշ-Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան-Աննա Զատոնսկիխ, Ռուսադան Գոլեթիանի-Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան-Տաթեւ Աբրահամյան:

Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Աննա Զատոնսկիխի հետ, իսկ Նելլի Աղինյանը 52-րդ քայլում անձնատուր եղավ Ռուսադան Գոլեթիանիին: Էլինան եւ Սիրանուշը դեռ շարունակում էին պայքարը: Նրանք երկուսն էլ խաղատախտակի վրա խաղաքարերի թվային պակասություն ունեին: Մասնագետ չենք, սակայն ստեղծված դիրքերին հետեւելով՝ տպավորությունն այնպիսին էր, որ մեր երկու շախմատիստուհիներն էլ լուրջ պայքար պետք է ծավալեին ոչ-ոքիի հասնելու համար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թե Էլինան եւ թե Սիրանուշը պարտվել են: Այսպիսով՝ Հայաստանի կանանց ազգային հավաքականը 0,5:3,5 հաշվով տանուլ տվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել