Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԲԽԱԶՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՆ Է

Սեպտեմբեր 04,2009 00:00

Աբխազիայի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները հինգշաբթի մեկնել են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: «Մեր Աբխազիա» թերթի փոխանցմամբ, աբխազական պատվիրակությունը հենց Վենեսուելայից է սկսելու իր այցը Լատինական Ամերիկայի երկրներ: Համարվում է, որ հատկապես այդ պետություններն են, որ կարող են ճանաչել Աբխազիայի անկախությունը: Նախատեսվում է, որ աբխազները կայցելեն Կուբա եւ Բոլիվիա, իսկ սեպտեմբերի 9-10-ը՝ Նիկարագուա: Սա այն երկիրն է, որ արդեն ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը:

Նիկարագուա այցի նպատակը, Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբայի մատուցմամբ, «այդ բարեկամական երկրի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացումն է» եւ լատինաամերիկյան մյուս երկրների հետ հարաբերությունների հաստատումը: «Մենք Նիկարագուայի ղեկավարությունից նոտա ենք ստացել, որով նախագահ Դանիել Օրտեգան պատրաստակամություն է հայտնել ընդունել Աբխազիայի պատվիրակությանը»,- հայտարարել է աբխազ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել