Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Լիբանանի նախագահ Մուհամար Քադդաֆին վստահ է, որ Շվեյցարիան իրավունք չունի գոյություն ունենալ՝ որպես պետություն, եւ մտադիր է սեպտեմբերի 15-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առաջարկել վերացնել այդ պետությունը եւ շվեյցարական կանտոնները, ըստ նրանց լեզվական պատկանելության, բաժանել հարեւան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի միջեւ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Քադդաֆին դեռ հուլիսին Իտալիայում տեղի ունեցած «Ութնյակի» գագաթաժողովում էր կարծիք հայտնել, որ Շվեյցարիան «մաֆիա է, ոչ թե պետություն»: Աղբյուրի փոխանցմամբ, այս իրավիճակը կարող է սրվել, մանավանդ որ՝ Գլխավոր վեհաժողովի առաջիկա նստաշրջանում նախագահելու է հենց Լիբանանը՝ ի դեմս Աֆրիկայի հարցերով նախարար Ալի Թարիքի: ՄԱԿ-ի արտաքին քաղաքականության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Մարկվալդերի ասելով, Քադդաֆին արդեն դիմել է ՄԱԿ-ին՝ այս հարցը Վեհաժողովի օրակարգ մտցնելու խնդրանքով: Մարկվալդերն ասել է, թե Շվեյցարիայի վարկն ու իմիջը կարող են մեծապես տուժել, ուստի առաջիկա օրերին դիվանագետներից մեծ ջանքեր են պահանջվելու սկանդալից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել