Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարության կազմում նախարարի պաշտոնում հաստատվել է կնոջ թեկնածություն: Մյարզիա Վահիդ Դեստերժիի թեկնածությունը հաստատվել է, եւ նա ընտրվել է առողջապահության նախարար: Նրա օգտին քվեարկել է ԻԻՀ խորհրդարանի 286 պատգամավորներից 185-ը: Կառավարության կազմում թեկնածուների քննարկումները խորհրդարանում մեկնարկել էին դեռ անցյալ կիրակի օրը: