Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հրաժարվեց ԱՄՀ-ի վարկերից

Սեպտեմբեր 04,2009 00:00

Ռուսաստանը մոտ ապագայում չի օգտվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից, ինչպես նաեւ SDR-ի (Փոխառությունների հատուկ իրավունք) ծրագրի շրջանակներում հանդես չի գա դոնորի կարգավիճակում: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն (նկարում) իր հերթին շեշտել է, որ Ռուսաստանը, այդուամենայնիվ, իրավունք ունի ԱՄՀ-ի ծրագրի շրջանակներում ստանալու 8,84 մլրդ դոլար՝ որպես SDR:

ՌԴ փոխվարչապետը հավելել է նաեւ, որ Ռուսաստանը ներկայումս բավարար միջազգային (ոսկու եւ արտարժույթի) պաշարներ ունի, ուստի՝ ԱՄՀ-ի պահուստներից օգտվելու կարիք չունի: Փոխվարչապետը կարծիք է հայտնել, թե դրանից առաջին հերթին պետք է օգտվեն այն երկրները, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, իսկ «Ռուսաստանը այդ իրավիճակում չէ»: Միաժամանակ, ՌԴ վարչապետ Պուտինը Կուդրինին հանձնարարել է ԱՄՀ-ի հետ բանակցություններում ուշադրություն հրավիրել ԱՊՀ երկրներին աջակցություն տրամադրելու հարցի վրա: «Ռուսաստանը միշտ աջակցել է ԱՄՀ-ի որոշումներին,՝ որոնցով ԱՊՀ երկրներին՝ Ուկրաինային, Բելառուսին, Հայաստանին եւ այլն, վարկեր են տրամադրվել»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել