Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամ պայմանագիր, կամ պատերազմ

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"«Հիմար սովորություն է դարձել այն, որ ամեն անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահին հայերը միջազգային հանրությունից խնդրում են ժամանակ տալ, թե՝ հիմա իրենք, իբր, զբաղված են հայ-թուրքական հարաբերություններով»,- «1news»-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարություն է արել Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլին:

Նրա ասելով, երբ գալիս է հայ-թուրքական հարաբերությունների լուծման պահը, պաշտոնական Երեւանը վկայակոչում է ԼՂ հակամարտությունը եւ նորից ժամանակ է խնդրում. «Ստացվում է, որ ճարպկորեն խաղալով թուրքական եւ ղարաբաղյան խաղաքարտերով՝ հայերը միջազգային հանրության լռելյայն աջակցությամբ կարող են ձգձգել իրավիճակը՝ հօգուտ իրենց շահերի: Ես կասկածում եմ, որ հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլը նպատակ ունի ձգել ղարաբաղյան հակամարտության լուծումը, ինչի մասին օրերս հայ դիվանագետների հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ամենի արդյունքում եւ աշխարհի առաջատար տերությունների համաձայնությամբ դրդում են խնդրի ռազմական լուծման: Ձգձգել կամ փոխել հիմնախնդրի ռազմական լուծումը կարող է միայն երկու բան. կամ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիրը պետք է ստորագրվի արդեն Քիշնեւում, որտեղ տեղի է ունենալու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, կամ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում պետք է ընդունվի Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին նոր բանաձեւը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել