Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերձդնեստրը Մոլդովայի կազմ չի վերադառնա

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Մերձդնեստրը երբեք չի միանա Մոլդովայի հետ եւ շուտով անկախություն ձեռք կբերի: Newsru.com-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովը (նկարում)՝ հանդես գալով այս երկրի անկախության հռչակման 19-ամյա տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ: Նախագահի խոսքերով, Մերձդնեստրը Մոլդովայի կազմ վերադառնալ թույլ չի տա «տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում Մերձդնեստրի բնակչությունը արտահայտվել էր հօգուտ անկախության եւ Ռուսաստանի հետ ինտեգրացիայի»: «Դիտելով իր ղեկավար մարմինն ընտրող մոլդովական խորհրդարանի հեռարձակված նիստը՝ ցավալիորեն տեսնում ես ծանոթ դեմքեր, որոնք 80-ականներին գոռում էին, որ Մոլդովան կարող է լինել միայն ռումինացիներինը: Մեր պետությանը այլընտրանք, նույնիսկ 20 տարի անց, չկա: Մեր երկրի ճանաչումը հասարակության զարգացման օրինաչափ արդյունքն է: Այդ ժամանակը շուտով կգա»,- հայտարարել է Սմիռնովը:

Նա հիշեցրել է, որ ներկա պահին արդեն պաշտոնապես ճանաչվել են ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված 4 պետություններից երկուսը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Նա նաեւ շեշտել է, որ միջազգային հանրությունը երկակի չափանիշներով է առաջնորդվում. ԱՄՆ-ն ճանաչեց Կոսովոյի անկախությունը, դա արժանացավ արեւմտյան հանրության խրախուսանքին, իսկ երբ Ռուսաստանը ճանաչեց երկու պետությունների անկախությունը՝ Արեւմուտքը ընդվզեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել