Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրոցահանքի ջրագիծը՝ մեկ ամսից

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն քանակի որակյալ ջուր մատակարարելու համար կառուցվում է Նոյեմբերյան-Սրոցահանք 5 կմ-ոց ինքնահոս ջրագիծը: Շինարարությունն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: 20 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեջ Նոյեմբերյան համայնքի ներդրումը 6 միլիոն դրամ է: Սրոցահանքի ջրագիծը կապահովի օրական 430 տոննա ջուր: Այն թեեւ ամբողջությամբ չի լուծի քաղաքի ջրի խնդիրը, սակայն զգալիորեն կմեղմացնի հիմնահարցը:

Եվ ահա, ինչպես տեղեկացանք Նոյեմբերյանի քաղաքապետարանից, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ ավագանու անդամները եղել են տեղում, հետեւել շինարարության ընթացքին եւ գոհ են շինարարության որակից ու տեմպերից: Ջրագիծը շահագործման կհանձնվի հոկտեմբերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել