«Գառնի» պոմպակայանում վթարավերականգնողական աշխատանքների հետեւանքով, այսօր Կենտրոն համայնքում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7-10-ը եւ 19-22-ը: Այս մասին տեղեկացնում է «Երեւան ջուր» ընկերությունը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, Նուբարաշենում էլ կնկատվի ջրի ճնշման անկում: Իսկ բարձրադիր հատվածներում եւ բարձրահարկ շենքերի վերին հարկերում հնարավոր է ջրազրկում: