Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԻՋԵՑՈՒՄԸ՝ ԵՐԿՐԻ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"«Fitch» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերջերս Հայաստանի վարկանիշը «BB»-ից իջեցրել է «BB-»-ի: Որոշ տնտեսագետներ կարծիք հայտնեցին, որ այս հանգամանքը բացասական կանդրադառնա մեր երկրի հեղինակության, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության վրա, քանի որ միջազգային կառույցները կվերանայեն Հայաստանի վարկավորման իրենց ծրագրերը՝ մեր երկրի ֆինանսավորումը համարելով անհամեմատ ռիսկային:

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, «Fitch»-ը մասնավոր կազմակերպություն է եւ նրա կողմից տրվող գնահատականը առանձնապես մեծ ազդեցություն չունի: Սակայն նա հավելեց, որ վարկանիշի իջեցումը մեկ անգամ եւս վկայում է մեր երկրի վատ վիճակի մասին: Մեր այն հարցին, թե, տնտեսագետի կարծիքով, մեր երկրի վարկանիշի իջեցմանը ինչպե՞ս կարձագանքեն միջազգային դոնոր կազմակերպությունները, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կփոխեն իրենց վերաբերմունքը, քանի որ նրանք առաջնորդվում են իրենց տեղեկատվությամբ, սակայն ինչ-որ տեղ նայելու են այդ վարկանիշին»: Ըստ Բ. Ասատրյանի, այս վարկանիշին ուշադրություն են դարձնելու հիմնականում պոտենցիալ ներդրողները, որոնց համար սա ահազանգ է այն մասին, որ մեր երկրի վիճակն այնքան էլ լավ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել