Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՔԾ-ԻՆ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս Հատուկ քննչական ծառայության տարածած այն տեղեկատվությանը, թե իրենք՝ Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ կատարված բռնություններին նախորդած իրադարձություններն արտացոլող տեսագրությունը ստացել են մի քաղաքացուց, որը հարցաքննվել է որպես վկա եւ տեղեկացրել, թե ինքը այդ տեսաերիզը ստացել է իր ընդդիմադիր ընկերոջից: «Այդ իրենց նկարահանած կադրերն են, եւ մե՛նք ենք իրենց շարքերում գտնվող մեր համակիրների օգնությամբ կարողացել ձեռք բերել այդ կադրերը»,- ասել է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական խորհրդի նախագահ Սուրեն Աբրահամյանը: Նա առնվազն անլուրջ է գնահատել ՀՔԾ-ի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ դեռ անցած ամռանը, երբ տեսաերիզի հրապարակումից հետո այն քննարկվել էր խորհրդարանում, դրան մասնակցել էր նաեւ ՀՔԾ-ն ու մի դրվագի առնչությամբ էլ վկաներ էր բերել: «Տեխնիկայից եւ հեռուստատեսությունից հասկացող մարդը Հանրապետության հրապարակում ոստիկանների կատարած վայրագությունների կադրերը նայելիս անմիջապես կհասկանա, որ նկարահանումներն արվել են «ներսից»: Այսինքն՝ քաղաքացուն մահակով դաժանաբար ծեծող ոստիկանին նկարահանել է իր ոստիկան ընկերը»,- հակադարձել է Ս. Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել