ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի նախաստորագրած արձանագրություններին, քանի որ կարծում է՝ այդ փաստաթղթերը որեւէ օգուտ մեզ համար չեն ներկայացնում, ընդհակառակը՝ այս պահի եւ հետագայի համար շատ մեծ վնասներ է տեսնում: «Մենք այդ ամենը հետո կզգանք, բայց արդեն ուշ կլինի: Մի դեպքում կարող էինք սահմանները բացել՝ եթե թուրքերն ընդունեին Հայոց ցեղասպանության փաստը: Մենք այդ պայմանը պետք է դնեինք. ուզում է՝ ընդունեին, ուզում է՝ ոչ: Ինչո՞ւ ենք սահման բացում մի պետության հետ, որը, փաստորեն, ֆաշիստական քաղաքականություն է վարում: Չենք կարող նաեւ փոխադարձ սահմաններ ճանաչել, որովհետեւ այդ սահմանները մենք չենք գծել ու չենք կարող դրա տակ նորից ստորագրել: Մենք մեր երկիրը միավորելու խնդիր ունենք: Իսկ աշխարհն էլ որ քանդվի՝ հայերը Մուշ, Վան, Կարս բառերը չեն մոռանա»,- Report.am-ին հայտնել է
Սոս Սարգսյանը: