Ամերիկացիներին հրապուրում է ցածր գինը, ազնվությունը եւ որակի երաշխիքը: Այնտեղ ճգնաժամը նպաստում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի քրիստոնեական ձեռնարկությունների ձեռներեցությանը. ամերիկացիներին հրապուրում է դրանց տերերի առաջարկած ցածր գինը, ազնվությունը եւ որակի երաշխիքը: Օրինակ, ավտոմեքենաների վերանորոգման «Christian Brothers Automotive» ընկերությունը, որը հիմնվել է Թեքսասում, վերջերս բացել է իր 59-րդ մասնաճյուղը, իսկ մոտ ապագայում մտադիր է բացել եւս 120 ներկայացուցչություններ ամբողջ Ամերիկայում: Ընկերության գլխավոր գրասենյակի ընդունարանի պատերը զարդարում են կրոնական սյուժեներով նկարներ, հետնաբակում նվագում են քրիստոնեական շարականներ, այցելուներին առաջարկվում են «Վարորդի աղոթքներ» ամսագրեր, որոնք հրատարակվում են «Վարորդները հանուն Քրիստոսի» ընկերության կողմից: Այդ մասին գրում է բրիտանական «Daily Telegraph» թերթը: