Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առայժմ առանց կորուստների

Սեպտեմբեր 03,2009 00:00

Միլանում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Երեկ Հայաստանից ռինգ պետք է մտնեին երեք բռնցքամարտիկներ՝ 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը՝ 60 կգ եւ աշխարհի գավաթակիր 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Առաջինը ռինգ մտավ Գառնիկ Հարությունյանը եւ միավորներով պարտության մատնեց Սիմանգա Շիբային:

Երեկոյան հերթափոխում Անդրանիկ Հակոբյանը զարգացրեց մինչ այդ ռինգ մտած իր թիմակիցների հաջողությունը՝ միավորների զգալի առավելությամբ պայքարից դուրս թողնելով Իրաքի ներկայացուցիչ Աբդուլռիդահ Վահիդին: Ինչ վերաբերում է Հրաչիկ Ջավախյանին, նրա մենամարտը բուլղարացի Սեմեոն Բունարժիչի հետ կայանալու էր ուշ երեկոյան: Այնպես որ, արդյունքի մասին կտեղեկացնենք վաղվա համարում:

Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 48, 57, 69 եւ 91 կգ քաշայինները: Մեր հանրապետությունն այդ քաշային կարգերում նույն հերթականությամբ ներկայացնում են Հովհաննես Դանիելյանը, Ազատ Հովհաննիսյանը, Սամվել Մաթեւոսյանը եւ Ցոլակ Անանիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել