Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՊԱՆԸ՝ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Հոնկոնգի ծովափերից մեկում ստեղծվել է յուրօրինակ այգի։ Այն կրում է աստվածաշնչյան «Նոյյան տապան» անունը: Այգին մի հսկայական ժամանցային թեմատիկ համալիր է, որը գտնվում է Մա Վան կղզու ափին՝ Հոնկոնգից 20 րոպե հեռավորության վրա։ Թեմատիկ այգու կառուցվածքն արդեն արժանացել է Հոնկոնգի բնակչության եւ զբոսաշրջիկների հիացմունքին։ «Նոյյան տապանի» հիմնադիրների համաձայն՝ տապանն առաջինն է աշխարհում, որը կառուցվել է աստվածաշնչյան Նոյյան տապանի նույն չափերով։ Սակայն, ի տարբերություն աստվածաշնչյան եռահարկ տապանի, Հոնկոնգի տարբերակը հինգհարկանի է, որտեղ տեղ են գտել հյուրասրահները, ռեստորանները, ինչպես նաեւ 43 սենյականոց հյուրանոցը։

Այգում այցելուները կգտնեն աստվածաշ նչյան Նոյյան տապանի բոլոր կենդանիների իրական չափերով արհեստական նմուշները։ Բացի այդ, համալիրն առաջարկում է ժամանցային տարատեսակ սրահներ, խաղահրապարակներ եւ հանգստի գոտիներ։

Հոնգկոնգի «Նոյյան տապանը» ոչ թե կրոնական, այլ բնապահպանական, կրթական եւ մարդասիրական ուղերձ է կրում։ Ըստ Bloomberg-ի՝ բացման օրվանից ի վեր այն գրավել է ավելի քան 40 հազար այցելուի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել