Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՅԱՆԸ՝ ՆՈՐ ԺԱՆՐՈՎ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպի մասին՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, «Առավոտը» ժամանակին գրել է ու ներկայացրել, թե ինչ բարձր գնահատականի է արժանացել այն մասնագետների ու երեւելի անձանց կողմից: Օրերս հեղինակը հայտնեց, որ վեպն արդեն թարգմանվել է ռուսերեն եւ անգլերեն: Այժմ Ռ. Կարայանն աշխատում է նոր գրքի վրա: Նա խմբագրությանը ներկայացրեց մի պատառիկ իր անտիպ ստեղծագործությունից, որը յուրօրինակ բացատրական բառարան-բառախաղ է, իր խոսքով՝ նորահայտ ժանրով: «Հայաստա՞ն, թե՞ փայաստան, խաղաղությո՞ւն, թե՞ խաղ-ուղղություն, փորձագե՞տ, թե՞ որձագետ, ըմբոստանա՞լ, թե պոստ ստանալ, հորդորե՞լ, թե՞ կոկորդել, փրկե՞լ, թե՞ զրկել, հար աճե՞լ, թե՞ բարբաջել, գթանա՞լ, թե՞ բթանալ, դրո՞շ հանել, թե՞ գրոշ հանել, քեզ՝ ուղղե՞ս, թե՞ երկյուղես, պատիվ տա՞լ, թե՞ պատին տալ…»,- զարմանում է Ռ. Կարայանը՝ նկատի ունենալով կյանքում հաճախ հանդիպող երեւույթների ձեւախեղումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել