Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱԶԻՆ» ՆՇԱՆԱԿԵ՞Լ ԵՆ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Երկու օր է՝ թատերական աշխարհում լուրեր են պտտվում, թե ռեժիսոր Արմեն Մազմանյանը նշանակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն կամ գեղարվեստական ղեկավար: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Ա. Մազմանյանը ասուլիսներում ու հարցազրույցներում հատուկ հայտարարել է, թե նման ցանկություն չունի, բայց նաեւ հավելել է, որ եթե մի քանի ամսով մայր թատրոնը իրեն տային, ամեն ինչ տեղը կգցեր:

Պարոն Մազմանյանի հետ կապվել չհաջողվեց, որովհետեւ հեռախոսն անջատված էր, նա ՀՀ մշակույթի նախարարի հետ գտնվում էր Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ մշակույթի նախարարության լրատվականի հետ էլ կապվել չհաջողվեց. անընդհատ «տեղում» չէին: Հասարակայնության հետ կապերի բաժնից էլ տեղեկացրին, թե գերատեսչության կադրերի բաժնի հետ ճշտել են, որ Ա. Մազմանյանի անունով հրաման չկա: Գեղարվեստական ղեկավարի «մասով», սակայն, պատմությունն առայժմ լռում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել