Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԻՐԵՆՑ ՕԲԱՄԱՆ ՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Սրեդնեախտուբայի շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է սեւամորթ ռուսաստանցի Ժոակիմ Կրիմին՝ որպես շրջանային դումայի պատգամավորի թեկնածուի: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի այդ մասին ասել է ՏԸՀ նախագահ Վիկտոր Սապոժնիկովը: 37-ամյա Ժոակիմ Կրիմը, որը Վոլգոգրադի մարզի Սրեդնեե Ախտուբա գյուղից է, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստացել է, որ ընտրվելու դեպքում «առավոտից գիշեր նեգրի նման կաշխատի»՝ հանուն գյուղի բնակիչների:

Ծնունդով Գվինեա-Բիսաուից եւ մոտ 20 տարի առաջ Ռուսաստանում հաստատված այս սեւամորթն իրեն համարում է ռուս եւ ներկայանում է որպես՝ Վասիլի Իվանովիչ: Տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ները ձմերուկի վաճառքով զբաղվող Ժոակիմ Կրիմին հասցրել են անվանել «տեղացի Օբամա»՝ նկատի ունենալով նա մաշկի գույնը: Ու թեեւ նա 2008-ից ի վեր Ռուսաստանում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է, բայց առաջիկա ընտրություններում առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Ի դեպ, սեւամորթ թեկնածուն առաջիկա ընտրություններում մրցակցելու է եւս 8 թեկնածուների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել