Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստվելու վերաբերյալ Ուկրաինայի 2009թ. ազգային տարեկան ծրագրի համաձայն` Կիեւը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ ռուսական սեւծովյան նավատորմը Ղրիմից դուրս բերելու մեխանիզմների հստակեցման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Ղրիմից ռուսական սեւծովյան նավատորմի դուրսբերման ժամկետները սահմանված են Ուկրաինայում այդ նավատորմի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին համաձայնագրով: «1news»-ի մատուցմամբ, Ուկրաինան պարտավորվել է ապագայում ավարտել նաեւ սահմանների հստակեցման իրավապայմանագրի ձեւակերպումները եւ ակտիվացնել հեռահաղորդակցության ոլորտում համագործակցությունը: ՆԱՏՕ-ի չափանիշների համաձայն, պետությունը չի կարող այդ կազմակերպությանն անդամակցել, եթե նրա տարածքում տեղակայված են օտարերկրյա զորքեր: Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն արդեն հաստատել է 2009 թ. ազգային տարեկան ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2008թ. վերջին ՆԱՏՕ-ն Ուկրաինային եւ Վրաստանին այդ կազմակերպությանն անդամակցելու փոխարեն առաջարկել էր հարաբերությունների նոր ձեւաչափ՝ այսպես կոչված ազգային տարեկան ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել