Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Երեկ Հունաստանում երկու պայթյուն է տեղի ունեցել: BBC-ի մատուցմամբ, երկու պայթուցիկ սարքերը, որոնք տեղադրված են եղել ավտոմեքենաների մեջ, պայթել են այդ երկրի մայրաքաղաք Աթենքում եւ Սալոնիկում: Աթենքի ֆոնդային բորսայի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել, այրվել են մի քանի մեքենաներ, իսկ Սալոնիկում թեեւ ոչ ոք չի տուժել, բայց վնասվել է տեղական իշխանության վարչական շենքը: Աղբյուրի մատուցմամբ, չի բացառվում, որ պայթյունները «Հեղափոխական պայքար» անվանվող խմբավորման ձեռքի գործն են:

Զոհերից խուսափել հնարավոր է եղել միայն այն բանի շնորհիվ, որ նախօրեին Աթենքի թերթերից մեկը «Հեղափոխական պայքարի» ակտիվիստների կողմից ստորագրված նամակ էր ստացել, որտեղ զգուշացվել էր սպասվող պայթյունների մասին, եւ ոստիկանությանը հաջողվել էր մինչեւ պայթյունները օղակի մեջ վերցնել համապատասխան տարածքը: Խմբավորումը տեղեկացրել էր նաեւ տնտեսական ենթակառուցվածքային այլ օբյեկտների վրա հարձակման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել