Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքում է էթնիկ փոքրամասնությունը

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"Հազարավոր էթնիկ հունգարներ երեկ Սլովակիայում բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ այդ երկրում ընդունված նոր օրենքի, որով սահմանափակվում են Սլովակիայի ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Համաձայն նոր ընդունված օրենքի, Սլովակիայի հասարակական հիմնարկություններում՝ ներառյալ դպրոցներն ու հիվանդանոցները, խոսակցական եւ գրավոր լեզուն միայն սլովակերենն է: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, նոր օրենքը ընդունվել է Եվրամիության չափանիշներին համապատասխան: Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, թե այդ հարցում օժանդակություն ստանալու համար կդիմի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Սլովակիայում այսօր ապրում են 1,5 միլիոն էթնիկ հունգարներ, ինչը կազմում է այդ երկրի բնակչության 10%-ը միայն: Մի քանի օր առաջ Սլովակիան թույլ չէր տվել Հունգարիայի նախագահ Լասլո Շոյմուին այցելել Սլովակիա՝ հունգար թագավոր Սուրբ Ստեֆանի առաջին հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու համար: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այն ժամանակ հայտարարել էր, որ նման այցը սադրանք է իր երկրի նկատմամբ: BBC-ի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Հունգարիայի վարչապետը մտադիր է այցելել Սլովակիա՝ փորձելու համար հարթել երկու երկրների միջեւ լարվող հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել