Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՆՈՐՈԳԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ զինված ուժերը Հայաստանի Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղին կտրամադրեն $140 հազար՝ մանկապարտեզի եւ շրջակա տարածքի վերանորոգման նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինվորական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող C-130 օդանավի՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտ կործանման 51-րդ տարելիցի պաշտոնական արարողությունից հետո: «Ռազմական համագործակցության գրասենյակի այս ծրագրի ավարտը ցույց կտա մեր երախտագիտությունը գյուղի բնակչությանը, որոնք տարիներ շարունակ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 50 տարի առաջ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողներին»,- նշել է նա: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները մանկապարտեզի սաներին նվիրել են նաեւ 80 պայուսակ՝ դպրոցական պիտույքներով:

1958 թվականի սեպտեմբերի 2-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 հետախուզական ինքնաթիռը 17 օդաչուից բաղկացած անձնակազմով ոչնչացվել էր Խորհրդային Հայաստանի օդային տարածքում: Ինքնաթիռը ընկել է Ներքին Սասնաշեն գյուղից 200 մետր դեպի հյուսիս: 1993 թվականին Սասնաշեն գյուղի բնակչությունը օդանավի ընկած վայրում տեղադրել է հուշաքար եւ այդ օրվանից նշում է հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակի օր:

Իսկ, ընդհանրապես, ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը աշխատում է խորացնել ԱՄՆ կառավարության եւ արդյունաբերության օժանդակությունը Հայաստանի պաշտպանական բնագավառին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել