Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 03,2009 00:00

ԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՔԻՉ ԵՆ

Արարատի մարզի Լուսառատ, Արարատ, Նոյակերտ, Ավշար եւ Եղեգնավան համայնքներում այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին տեղադրված 12 հակակարկտային կայաններն արդեն երեք անգամ գործարկվել են եւ, ըստ մասնագետների, ապահովել են սպասված արդյունավետությունը՝ կարկուտից պաշտպանում են 1000 հեկտար հողատարածք:

Երեկ միանգամից երեք նախարար՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը Արարատի մարզում էին եւ արդեն գործող կայաններ այցելելուց հետո հայտարարել են, որ մտադիր են կառավարությունում քննարկել եկող տարի եւս 120 հակակարկտային կայան տեղադրելու համար ֆինանսավորում հատկացնելու հարցը: Իսկ ընդհանուր առմամբ կարկուտի դեմ համալիր պայքարի համար պետք է ունենանք 250 հակակարկտային կայան, որը ապահովելու համար կպահանջվի եւս 1-2 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել