Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում: Կրթօջախի առաջին հարկը կառուցվել էր 1928 թվականին, երկրորդը՝ 1935-ին: 1997 թվականին Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած շենքը մասնակի նորոգվել էր, սակայն հին եւ անբարեկարգ կառույցի վերանորոգումը հրատապ անհրաժեշտություն էր: «Առաքելություն՝ մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպության միջոցներով երեք ամսում փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները, կրթօջախի տարածքը վերանորոգվեց:

Սրանից բացի, երկրորդ հարկի դասասենյակները հագեցվել են դպրոցական գույքով, սեղան-նստարաններով, կազմակերպությունը դպրոցին մեծաքանակ գրենական պիտույքներ է նվիրել, առաջին դասարանցիների համար տեխնիկական միջոցներով հագեցած դասասենյակ կահավորել:

Սկսած 1999 թվականից, «Առաքելություն՝ մանկություն» կազմակերպության ֆինանսավորմամբ Հայաստանում եւ Արցախում 21 դպրոց է վերանորոգվել, Հայաստանի գիշերօթիկ դպրոցներում ձեւավորվել 12 խաղասենյակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել