Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ՀԻՇԵԼ Է «ՄՈԼՈՏՈՎ-ՌԻԲԵՆՏՐՈՊ ՊԱԿՏԸ»

Սեպտեմբեր 03,2009 00:00

«Թուրքիայի այդ քայլն ինձ հիշեցնում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»,- «Panorama.am»-ի մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օրերս նախաստորագրված երկու արձանագրությունները: «Թուրքիան պայմանագիր է կնքում ագրեսոր երկրի հետ: Դա խելքին մոտ չէ: Այդպիսի տերություն, ինչպիսին Թուրքիան է, ծնկի է իջել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան: Մի՞թե Թուրքիան այդքան ինքնուրույն չէ, որ իրեն գլխից բռնած քարշ են տալիս՝ ուր ուզում են: Մի խոսքով, Թուրքիան կախյալ երկիր է: Որտեղ նրան տանի Ամերիկան, այնտեղ էլ գլուխը կախ կգնա»,- հավելել է ադրբեջանցի քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել