Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԻՆՔՆԱԿԱՄ

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"Երեկ, ժ. 15.50-ին, Գլխավոր դատախազության շենքում տեղակայված ՀՀ հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայացել է ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, 2008թ. մարտյան դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը՝ իր պաշտպանների ուղեկցությամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Խ. Սուքիասյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Պատգամավորի պաշտպան Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ, նա ներկայացել է ո՛չ համաներման արժանանալու ակնկալիքով, որովհետեւ «նա անմեղ է»: Սուքիասյանի նկատմամբ դեռեւս հետախուզման մեջ գտնվելու ընթացքում խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Մեղադրանքի առաջադրումից հետո ԱԺ պատգամավորին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Թե ՀՔԾ-ն խափանման ի՞նչ միջոց կպահանջի կիրառել Սուքիասյանի նկատմամբ՝ պարզ կլինի, թերեւս, այսօր: Ի դեպ, երեկ պատգամավորին այնքան զգույշ ու ծածուկ են դուրս բերել դատախազության շենքից, որպեսզի ոչ մի լրագրող եւ ֆոտոլրագրող չկարողանա ֆիքսել այդ պահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել