Հայ ազգային կոնգրեսի անդամ Արշակ Բանուչյանը հեռացվել է Մատենադարանի փոխտնօրենի պաշտոնից: «Ա1+»-ի մատուցմամբ, պաշտոնական պատճառաբանությունը «հաստիքի կրճատումն» է:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ «Ա1+»-ին ասել է, թե ոչ ոք չի հեռացվել աշխատանքից, այլ իր առաջարկությամբ Արշակ Բանուչյանն անցել է այլ աշխատանքի: Վերջինս հաստատել է այս փաստը՝ հավելելով, որ իր հաստիքի կրճատումից հետո իրեն առաջարկել են Հնագիտության բաժնի վարիչի պաշտոն, ինչից Բանուչյանը չի հրաժարվել, որովհետեւ դա նրա նեղ մասնագիտությունն է: Արդյոք այդ ամենում քաղաքական միտում կա՞: Ի պատասխան այս հարցին, Բանուչյանը նկատել է. «Քանի որ ես ինքս ի՛մ որոշումների պատասխանատուն եմ եւ մեկնաբանողը, չեմ ուզում այլ որոշումներ մեկնաբանել: Անշուշտ, մի բան հստակ է. եթե որեւէ մեկը քաղաքական գործունեությամբ զբաղվում է, ամեն ինչ նրա հետ կապված պետք է քաղաքական լինի»: