Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲԱՑԻ՞ ՍԱՀՄԱՆԸ

Սեպտեմբեր 03,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այն կարծիքին է, որ եթե վավերացվի Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը եւ Թուրքիան դրանից հետո անգամ իր իսկ կողմից փակված սահմանը չբացի, ապա դա Թուրքիայի համար կլինի անտրամաբանական քայլ եւ քաղաքական տեսանկյունից չափազանց խոցելի. «Հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ չբացել սահմանը, նշանակում է ընկնել աբսուրդի գիրկը»,- ասաց պատգամավորը: Նաեւ այս երկու արձանագրությունների համար տրամաբանական համարեց այն, որ այս երկու արձանագրություններն էլ պետք է վավերացվեն: Ի դեպ, նույնի մասին զարմանք էր հայտնել ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, նշելով, որ միջազգային պրակտիկայում նման բան չկա, երբ վավերացվում են արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել