Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ ՍԱՀՄԱՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր հրավիրած ասուլիսում «ինչո՞ւ՝ ոչ» արտահայտությամբ է կիսել հայ-թուրքական սահմանի բացման ժամկետի վերաբերյալ իր՝ թուրքական պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի լավատեսությունը առ այն, որ «եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսվում է, հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ»: ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում նշվում էր, որ Հայաստանի եւ ԼՂ միջեւ պետք է ցամաքային սահման լինի, իսկ նախօրեին «միջանցքի» մասին հայտարարություն է եղել, արդյոք դա նշանակում է, որ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություննե՞ր են կատարվել: «Ստույգ ասվել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է անխափան կապ լինի»,- հայտարարել է նախարարն ու կապի, միջանցքի եւ սահմանի միջեւ տարբերությունների մասին ճշտող հարցին՝ ի պատասխան պնդել է, որ «այսօր խոսքը գնում է անխափան կապի, այլ ոչ թե ուղիղ իմաստով ինչ-որ ճանապարհի մասին»:

ԱԳ նախարարը նաեւ պնդել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը որեւէ կերպ կապված չէ ԼՂ հակամարտության հետ: Նրա ասելով, եթե Թուրքիան այդ առնչությամբ այլ ակնկալիք ունի, դա նրա սեփական ակնկալիքն է, որը միջազգային հանրությունը հաշվի չի առնում, եւ չի կարող բավարարվել Հայաստանի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել