Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՄ Է «ՀՈՐԹԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔԻՆ

Սեպտեմբեր 03,2009 00:00

\"\"

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ երեկ բախում է տեղի ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջեւ: Երեկ ԱԳՆ-ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր դիվանագետների հետ, եւ հանդիպմանը նաեւ մասնակցել են ԱԺ 3 մշտական հանձնաժողովների նախագահները: Ահա եւ Արմեն Ռուստամյանը հետաքրքրվել է, թե արդյոք նոր իրավիճակում չի՞ դժվարանալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, եւ հույս է հայտնել, որ այս խնդիրը դեռեւս պահպանվում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Իր հրաժարականը պահանջող ՀՅԴ ղեկավարի այս եւ այլ հարցադրումներին ԱԳ նախարարը բավական վրդովված ու նյարդային է արձագանքել՝ նշելով, թե չի կարելի պահանջել, որ իրենք անընդհատ հայտարարեն, թե այս բանակցություններում Ցեղասպանությունը սակարկության առարկա չեն դարձրել, եւ հենց նման պահանջներն են ավելի շատ վիճարկելի դարձնում այդ հարցը: Եվ Էդվարդ Նալբանդյանը նախ այս հավաքում է փորձարկել այն համեմատությունը, որը հետո հնչեցրեց նաեւ ասուլիսում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի հարցադրումները գնահատելով իբրեւ «եզի տակ հորթ փնտրել»:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել